Ուժային եռամարտում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը
ՍՊՈՐՏՀայաստանի ուժային եռամարտի հավաքականը ուկրաինական Լուցկ քաղաքում մասնակցել է պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը: Վկայակոչելով ՀՀ սպորտի և երիտասարդությ ան նախարարության լրատվական բաժինը, հաղորդում է, որ հայ մարզիկները 20 երկրների միջև անցկացրած մրցաշարում գրավել են 3-րդ տեղը:
Տարբեր տարիքային խմբերում սեղմում-պառկած՝ նստարանից մրցաձևում Ռազմիկ Ալեքսանյանը, Նարեկ Մակարյանը, Հովհաննես Յազինչյանը և նրանց անձնական մարզիչ Գագիկ Սարոյանը նվաճել են ոսկե մեդալ: Նույն մրցաձևում արծաթե մեդալի են արժանացել Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Պետրոսյանը: Պաուերլիֆտինգի մրցաձևում մեծահասակների մրցապայքարում 90 կգ քաշային կարգում Սերգեյ Ալվանյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ ձգում վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի:
Հայաստանի Հանրապետությունն այս առաջնությանը ներկայացրել են 8 մարզիկ: