Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են «Հրեշտակների գումարտակի» աղջիկները համատեղում ոստիկանի համազգեստն ու կանացիությունը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Նկատե՞լ եք, թե փողոցում մարդիկ ինչպես են նայում համազգեստ կրող աղջիկներին: Խիստ, զգոնություն առաջացնող,  բայց միևնույն ժամանակ շատ կանացի ու գեղեցիկ այդ աղջիկները հետաքրքրում են բոլորին:

Եվ այսօր BlogNews.am-ը «Համազգեստով աղջիկները» խորագրի շրջանակում Ձեզ համար բացահայտում է 4-րդ /հատուկ/ գումարտակի (ինչպես ժողովուրդն է ասում` «Հրեշտակների գումարտակի») ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սաթինե Թադևոսյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողից` ոստիկան

Երբ դեռ երեխա էի, չէի հասկանում այն տղաներին, ովքեր խուսափում էին ծառայությունից և երազում էի մեկնել Իսրայել, քանի որ այնտեղ աղջիկները ևս բանակ են զորակոչվում: Դա մի տեսակ անիրականանալի թվացող երազանք էր ինձ համար: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ընդունվել Ոստիկանության ակադեմիա, բայց ծնողներս դեմ էին: Ստացա բարձրագույն կրթություն լրիվ այլ մասնագիտությամբ, անցա աշխատանքի լրատվական կայքերից մեկում, բայց լիարժեք զգալու համար կարծես մի բան պակասում էր: Աշխատանքս փոխելու որոշումը կայացրեցի հետաքրքիր պատահականության արդյունքում: Միտք ունեինք նոր նախագիծ սկսել. Ծանոթացնելու էին տարբեր մասնագիտությունների տեր անձանց՝ միաժամանակ 1 ամբողջ օր փորձելով անցկացնել ինչպես իրենք: Առաջին անդրադարձը լինելու էր հենց «Հրեշտակների գումարտակի» հետ: Նախագծից ելնելով՝ ճշտել էի մի շարք մանրամասներ, ինձ գրավել էր այն միտքը, որ կարող եմ օգնել մարդկանց, ինչու չէ, նաև մասնակցել հանցագործությունների կանխմանը:

Ընկերներս չզարմացան, բայց ծողներս անակնկալի եկան

Ծնողներս անակնկալի եկան. Կարծում էին՝ խառնվածքով չեմ համապատասխանում ոստիկանության աշխատանքին, իսկ Իսրայելական բանակ զորակոչվելու ցանկությունը մնացել է մանկական երազանք: Ցանկանում էին, որ իրենց դուստրն ավելի կանացի աշխատանքով զվաղվի: Բավական համառ գտնվեցի, հասա նպատակիս և հպարտ եմ, որ ներկայումս 4-րդ /հատուկ/ գումարտակում եմ: Ծնողներս էլ ժամանակի ընթացքում համոզվեցին, որ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով, լինել  ոստիկանության սպա՝ միաժամանակ մնալով կանացի:Ընկերներս չզարմացան. գիտեին, որ միշտ մի տեսակ բարի նախանձով եմ նայել համազգեստով կանանց, ուստի, երբ որոշում կայացրեցի կտրուկ փոխել աշխատանքս, կողքիս էին:

Ոստիկանի մասնագիտությունն համարվում է «տղամարդու մասնագիտություն կարծրատիպը

Լինելով ուժային կառույց՝ ոստիկանության համակարգում գերակշռում են տղամարդիկ: Հավանաբար հենց այդ պատճառով էլ տպավորություն է, թե սա «տղամարդու մասնագիտություն» է: Իրականում կանանց ներկայությունը ոստիկանությունում առավելություն է, կարող եմ ասել անգամ անհրաժեշտություն. մեր շնորհիվ քաղաքացիներն ավելի զուսպ են: Իսկ համակարգի ներսում ավելի ջերմ մթնոլորտ է ստեղծվում, ավելի հանդուրժող և հարգալից են միմյանց նկատմամբ:  Առաջնայինը ոչ թե կին կամ տղամարդ լինելն է, այլ աշխատանքիդ մաքսիմալ տիրապետելը և ամենևին կապ չունի ոստիկան ես, բժիշկ, լրագրող, թե մանկավարժ:

Ինչպես համադրել ոստիկանի համազգեստն ու կանացի զգեստապահարանը

Համադրելը դժվար չէ, քանի որ երբեք չեմ հրաժարվել կանացի զգեստապահարանից ու արդուզարդից: Փորձում եմ համատեղել համազգեստն ու կանացիությունը:  Ծառայության դուրս եմ գալիս համազգեստով, բատինկաներով, մազերը հավաքած, բայց ծառայությունից դուրս բոլորովին այլ մարդ եմ. թեթև դիմահարդարմամբ, արձակած մազերով, կանացի զգեստներով, երբեմն նաև բարձրակրունկներով: Երևի ոստիկանությունում աշխատելն ինձ ավելի կանացի է դարձրել, քանի որ եթե նախկինում նախընտրում էի սպորտային ոճը, հիմա, օրվա մեծ մասն անցկացնելով համազգեստի մեջ, ծառայությունից դուրս մաքսիմալ աղջկական եմ հագնվում:

Մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին

Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին համակարգում ավելացել է իգական սեռի ներկայացուցիչների թիվը, մեր մենթալիտետը դեռևս խորթ է ընկալում փողոցում համազգեստով շրջող աղջիկ ոստիկանին: Համազգեստը միանգամից նկատվող է դարձնում: Սկզբնական շրջանում ավելի հաճախ հանդիպում էինք հետաքրքրասեր, զարմացած հայացքների, այժմ զարմանքը փոքր-ինչ նվազել է. ավելի շատ հիացական հայացքներն են: «Ռեպլիկներ»  լինում են: Հիմնականում շեշտում են, որ բարեհամբույր և ժպտերես եմ: Հետաքրքիր է, որ հատկապես տղամարդկանց կողմից արված հաճոյախոսություններում առանձնացվում է այն միտքը, որ համազգեստը կնոջն ավելի գրավիչ է դարձնում:

Ավելի ինքնավստահ եմ դարձել

Չէ, չունեմ էնպիսի վախեր, որոնք կխոչընդոտեին աշխատանքիս: Ոստիկանությունում շատ բաներ սովորել եմ, շատ կասկածներ հաղթահարել իմ մեջ, դարձել ավելի ինքնավստահ: Իմ վախերն ավելի ուրիշ մակարդակի են՝ վախենում եմ ուշացած լինել, վախենում եմ չհասցնել շնորհակալ լինել էն մարդկանց, ում շնորհիվ ես ես եմ...վախենում եմ կորցնել ինձ հարազատ մարդկանց:

Հատկանիշներ, որոնք պետք է ունենա կին ոստիկանը

Չկա այնպիսի հատկանիշ, որը ոստիկան աղջիկը պարտադիր պետք է ունենա և որը չէր ունենա, եթե զբաղվեր մեկ այլ աշխատանքով: Իդեալական մարդ չկա, պարզապես յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր անհատ պետք է փորձի տարիների ընթացքում դառնալ ավելի բարեհոգի, ազնիվ, համբերատար, ներողամիտ և շնորհակալ:

Ոստիկանի մասնագիտությունն ու անձնական կյանքը

Ո՞վ ասաց, թե կին ոստիկանները ուժեղ են: Որքան էլ կինը պատրաստված լինի, ֆիզիկապես ուժեղ, կամային որակներով, միևնույն է, նա կին է...կարծում եմ դրանով ամեն բան ասված է. Կինն իր տղամարդու կողքին պետք է փխրուն, զգայուն  լինի: Ես չեմ վախենում սիրելիիս մոտ թույլ երևալուց, ինձ համար չկա ավելի հաճելի բան, քան վստահությունը, որ թիկունքիս կանգնած է մեկն, ով կպաշտպանի ինձ...եթե անգամ ես ուժեղ եմ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Լուսանկարները` Սաթինե Թադևոսյանի անձնական արխիվից

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին