Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրիում բացվեց ճանաչված գեղանկարիչ Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի  պատկերասրահում հունիսի 15-ին բացվեց  Երևանի Ռուսական արվեստի թանգարանի ճանաչված գեղանկարիչ, օֆորտի և  լինոփորագրության վարպետ Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների հավաքածուի ցուցադրությունը: Սա հայտնի հավաքածուի մի ընտրանին է՝ 21 գրաֆիկական աշխատանքներով, ո րոնք 2005 թվականին թանգարանին են նվիրել Սամարայի մարզի ղեկավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շեգլովը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակներում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Մշակույթի բաժնի պետը, ողջունելով ներկաներին, կարևորեց նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը Գյումրիում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին:

«Պատկերասրահն, առաջին անգամ, համագործակցելով Երևանի Ռուսական արվեստի թանգարանի  հետ, իրականացնում է ժամանակավոր ցուցադրություն: Հույս ունեմ, որ Ասլամազյան քույրերի աշխատանքների նմանատիպ ժամանակավոր ցուցադրություն էլ տեղի կունենա Ռուսական արվեստի թանգարանում»,-իր խոսքում նշեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

«Գյումրու ընտրությունը պատահական չի եղել. ցուցադրության համար Գյումրին ենք ընտրել,  քանի որ այն ավանդաբար թե՛ պատմաքաղաքական, թե՛ մշակութային լայն առնչություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Իբրև այդ ավանդույթի շարունակություն, Հայաստանում գործող Ռուսական արվեստի թանգարանը միջթանգարանային համագործակցության միջոցով Շիրակի մարզի ազգաբնակչությանն է ներկայացնում հայտնի գեղանկարիչ, օֆորտի և  լինոփորագրության վարպետ, Ստանիսլավ Շեգլովի փորագրությունների հավաքածուի մի փայլուն ընտրանի»,-իր խոսքում նշեց Երևանի Ռուսակ ան արվեստի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Մկրտչյանը:

Շեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները»  փորագրությունների ցուցահանդեսը   հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի  մերձափնյա գեղեցիկ քաղաքներից մեկով՝ Սամարայով:  

Ցուցադրության  հիմքը «Հին Սամարա» շարքի օֆորտներն են, որոնք աչքի են ընկնում ժանեկազարդ նուրբ գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքները, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերները:

«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագիրը կրող ցուցահանեդեսը   նվիրված է Ստանիսլավ Շեգլովի  80 ամյակին և Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 22-ը:

Արմենուհի Մխոյան

 

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին