Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գեղեցիկ մարմինը հաջողության բացարձակ ցուցանիշ չէ». Լիլիթ Մարտիրոսյան

ԼԱՅՖ
Tert.am-ը գրում է.

Tert.am Youth-ի զրուցակիցը «Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանն է: Աշխարհին ներկայացած հայ գեղեցկուհին բավականին հետաքրքիր զրուցակից է: Մոդելային գործունեության, բարդույթների, անձնական կյանքի, կրթության, հաղթանակների, բարեգործական ակցիաների և այլնի վերաբերյալ՝ հարցազրույցում:

 Սկսենք ամենասկզբից...

-Ծնվել  մեծացել եմ Գյումրիում՝  երկրաշարժի տարում։ Հրաշքով  եմ  փրկվել: Ունեմ հիանալի ծնողներ և  եղբայր։ Ծնողներս  շատ մեծ  դժվարություններով  են մեզ մեծացրել: Մեծացել եմ արվեստի ոգով, քանի որ ընտանիքումս  շատ են  արվեստի  ներկայացուցիչները։

 

 Մասնագիտական կրթություն ստացել ե՞ք:

-Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին և իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է և այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարևորում՝ որպես անհատ ձևավորվելու հարցում։ Սովորելու  անհագ  ծարավ  ունեմ: Միաժամանակ գրական փորձեր եմ անում և նկարում։

  Կարծրատիպ կա, որ մոդելները առանձնապես ինտելեկտուալ  չեն  լինում: Գուցե՞ դրանից  առաջացած բարդույթն  է  Ձեզ  ստիպել, որ շարունակ կրթությամբ  զբաղվեք:

 -Անկեղծ  ասած՝  կրթությունս  մինչ  մոդել  դառնալն  եմ ստացել: Մինչ այդ  անգամ մտքիս  ծայրով  չէր  անցնում, որ  կարող  եմ  մոդել  դառնալ: Իմ ընտանիքում  կրթությունը միշտ  առաջին  տեղում է  եղել: Վստահ եմ, որ միայն գեղեցիկ մարմինը  հաջողության  բացարձակ  ցուցանիշ լինել  չի կարող: Ո՞ւմ  է պետք այն  մոդելը, որ  չի կարողանում  խոսել  օտարազգի լուսանկարչի հետ:

 

Հրաշքով փրկված աղջնակ՝  ինչպե՞ս  հայտնվեցիր մոդելային բեմահարթակում:

- Ամեն ինչ շատ պատահական  է սկսվել։ Մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը, և ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի, ինձ համար իրական հաղթանակներն առջևում  էին:

  Աղջիկներից  շատերը մոդել  չեն դառնում, քանի որ ունեն լողազգեստով  հանրությանը ներկայանալու  բարդույթ: Այս  բարդույթը  Ձեզ  սպառնո՞ւմ  էր:

-Կոմպլեքներ  ունենում  են  այն աղջիկները, ովքեր ունեն  թաքցնելու  բան: Ես շատ  սիրում  եմ  առողջ  ապրելակերպը  և  ունեմ  անձնական մարզիչ: Վաղուց  պատրաստ  էի  լողազգեստով  հանրությանը ներկայանալուն: Սա պարզապես հոգեբանական  փուլ  էր, որ  պետք  է  անցնեի: Ավելի շուտ  այդ  պահը  վայելել  եմ, քան  կոմպեքսավորվել:

 

Որո՞նք  էին առաջին  ցուցադրության չջնջվող  տպավորություններդ:

-«Միսս Հայաստան» մրցույթի երեկոյան զգեստների  հեղինակ, տաղանդավոր Գայանե Մարտիրոսյանը,  հեռուստացուցադրություն ուներ և  որպես մոդել ընտրել էր ինձ։ Երբեք չեմ մոռանա  ո՝չ այդ  օրը, ո՝չ էլ  այդ  օրվանից  մնացած էմոցիաներս, հուզմունքս: Ինձ  թվում էր  հեքիաթի  աղջիկ եմ:

  Որո՞նք են, այն  ծանրակշիռ  ձեռքբերումները  որոնք ուղի կհարթեն  ապագայում:

-Աշխատել եմ հայտնի լուսանկարիչների ու դիզայներների հետ։ Իմ ամենամեծ ձեռքբերումներից է «Միսս Երկրագունդ» մրցույթում 5-րդ տեղը զբաղեցնելը, ինչպես նաև Oriflame Fashion Night-ին մասնակցելը, ZARA ապրանքանիշի երեք մոդելներից մեկը լինելը, դիզայներ Վահան Խաչատրյանի հարսանեկան զգեստը ներկայացնելը,  Airfrance-ի բորդուղեկցորդուհիների՝ բոլոր տարիների զգեստների ցուցադրումը և այլն:

 

Անցած տարին, կարծես թե, Ձեզ  համար բավականին հագեցած տարի էր…

-Այո, 2015 թվականին ինձ նկատեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը և հրավիրեց մասնակցելու «Top Model Հայաստան» մրցույթին: Հետո մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին: Բացի այդ` նկարահանվեցի գովազդային հոլովակներում:

  Խոսենք «Միսս Երկրագունդ» մրցույթից: Ի՞նչ տվեց  մրցույթը:

- Եթե անկեղծ` նման մրցույթներում կարևոր են այն առաջարկները, որոնք ստանում ես դրանց ավարտից հետո: Ես, օրինակ, մի քանի առաջարկներ եմ ստացել Վիեննայից, Սինգապուրից, Թայվանից: Ինձ պարտված չեմ համարում: Ցանկացած մրցույթ ինչ-որ նոր հաջողության սկիզբ է:

 

«Մեկնիր ձեռք»: Բացենք  չակերտները: Ի՞նչ  է  այն իրենից  ենթադրում:

-«Մեկնիր ձեռք»-ը  արդեն չորս տարեկան է: Սա մի ակցիա  է, որը  ես  եմ հիմնել: Ինքս այցելում եմ Գյումրու տնակային ավաններ, օգնում եմ տնակներում ապրող երեխաներին, ընտանիքներին ու հատկապես մանկուց հաշմանդամ դարձած երեխաներին: Առաջիկայում ավելի լայնածավալ աշխատանքներ են սպասվում:

  Ամենալուրջ  դժվարությունը, որը կարո՞ղ  է  ստիպել  Ձեզ, որ  հետ կանգնեք  մոդելային կարիերայից:

 -Աղջիկները հիմա  կմտածեն, որ  անձնական կյանքս, բայց  հաստատ չէ, քանի  որ  եթե   մեկը փորձի  սահմանափակել  հետաքրքրություններս, ձեռքբերումներս, ապա  չի  կարող  կողքիս  լինել: Չեմ պատկերացնում, որ  հաղթահարելի  դժվարություն լինի ու  ես  հետ կանգնեմ: Գյումրեցի եմ, իսկ  դա նշանակում է,  որ կամքի  խնդիր  չունեմ:

  

 Գիտենք, որ մոդել Ադրիանա Լիման Ձեր օրինակն է: Ինչո՞ւ:

 -Այս մոդելը իսկական կնոջ կերպար է, քանի որ կարողանում է  բոլոր իմաստներով առաջին  տեղում  լինել: Նա անսահման ներքին ուժ ու փիլիսոփայություն  ունի: Շատ  փարթիներում  նրան  չես  կարող տեսնել: Նա կարողացել է համադրել  անձնական կյանքը մոդելային գործունեության   հետ, իսկ դա  շատ  ողջունելի  է: Բալիկներ ունի, բայց  մնում է որպես պահանջված  սուպերմոդել:

 

Բալիկներից  խոսեցիք: Արդեն 28  տարեկան եք: Քանի՞ երեխա  եք  ցանկանում լույս  աշխարհ  բերել:

 - Բալիկների քանակը գիտենք, որ Աստված  է  կամենում: Հավանաբար  երկու  երեխաներ կունենամ: Սիրտս  ազատ է: Դեռևս  անձնականին անդրադառնալու  ժամանակը  չէ: Դեռ չկա այն միակը՝ հանուն  որի  կցանկանամ  ժամանակս  կիսել:

 

 -Ի՞նչ  տեսակ  ընտանիքում եք  Ձեզ  պատկերացնում 2030  թվականին:

-Անսպասելի հարց  էր: Ինձ մոտ իդեալական  ընտանիքի  պատկերը  իմ  ընտանիքն  է, որը  ստեղծել են ծնողներս: Աշխարհի  երջանիկը  կլինեմ, եթե  կարողանամ այդպիսի  ընտանիքի մայր  լինել:

  

                                                                                    Անահիտ Կասամանյան

 

Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր