Սարկոզին կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փուլային վերացմանը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ն, Սարկոզին հայտարարել է, որ ոչ ոքի սառը պատերազմ պետք չէ:
«Ես չեմ կարող հավանություն տալ այն հանգամանքին, որ «երկաթյա վարագույրի» անկումից հետո կրկին քաղաքական պատ է առաջանում, որը բաժանում է Ռուսաստանն ու եվրոպական մայրցամաքը»,- ասել էնա:
Սարկոզիի խոսքով՝ անհրաժեշտ են դրական քայլեր ռուս-եվրոպական հարաբերություններում: Սարկոզին ճշտել է, որ այդպիսիք կարող են լինել պատժամիջոցների աստիճանաբար երկուստեք չեղարկումը, ինչպես նաեւ երկու կողմերի փոխադարձ քայլերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



