Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդու ճակատագրի գուշակությունը` ըստ ծնված ժամի

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Հնագույն ժամանակներից մարդը փորձել է հասկանալ, արդյո՞ք նորածնի ճակատագիրը կախված է ծնվելու ժամից, օրից, ամսից կամ տարվա եղանակից։

Կելտերը կարծել են, որ ճակատագիրը կապված է ծնվելու օրվա հետ, և կա սերտ կապ մարդու և որոշակի բույսերի միջև։

Հին իմաստասերները կարծել են, որ մարդու բնավորությունը, մտավոր և ֆիզիկական կարողությունը հնարավոր է, որ կապված լինի նրա ծնված ժամի հետ։
Այս հավատալիքներն ունեն շատ հին արմատներ։

Պատմությունը պահպանել է փաստեր, որ երբեմն ուշացրել կամ արագացրել են երեխայի ծնվելու ժամը, որպեսզի նա ավելի երկար ապրի կամ օժտված լինի առավել դրական որակներով (ըստ այդ որոշումն ընդունողների)։

Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը դիմել էր աստղագուշակի, որպեսզի իմանա, թե ինչ ապագա է սպասվում իր որդուն։ Աստղագուշակը պահանջել էր մի շարք տեղեկություններ, այդ թվում` նաև երեխայի ծնված ժամի վերաբերյալ։
Ուրեմն, ո՞ր ժամին է ծնվել ձեր երեխան, և արդյո՞ք գուշակարանի իմացությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ դաստիարակել նրան։

24-02։ Աշխույժ և հետաքրքրասեր է, նրանից դժվար է ինչ-որ բան թաքցնել։ Ունի լավ զարգացած հիշողություն։ Փորձեք ուղղել նրա ընդունակությունը կայուն գիտելիքներ ստանալու և լեզուներ սովորելու ուղղությամբ։ Երեխայի հետաքրքրասիրությունը կարող է կախվածություն առաջացնել այլոց կարծիքից։

02-04։ Օժտված է մեծագույն աշխատասիրությամբ։ Նպատակասլաց է, ինչի շնորհիվ հասնում է իր նպատակին։ Գիտի, թե ինչպես վաստակել և ծախսել դրամը։ Օժտված է մեծ կենսական ուժով և ամուր առողջությամբ։ Մի սահմանափակեք երեխայի շփումը. նրա բնատուր խոհեմությունը և զգուշությունը կպահպանեն նրան անախորժություններից։
Այս ժամերին ծնվածը դժվար է հարմարվում նոր շրջապատում։

04-06։ Ազնիվ է, անկախ և համառ։ Աղջիկը կարող է լինել քմահաճ, իսկ տղան` կոպիտ։ Նրանց պետք է դաստիարակել սեփական վարքագծի դրական օրինակով, սերմանել համբերատարություն և ուշադրություն այլոց կարծիքի հանդեպ, բարություն։ Մանուկ հասակից աչքի են ընկնում լուրջ վերաբերմունքով հանձնարարված աշխատանքի հանդեպ, ինքնուրույն են, չեն ընկնում շրջապատի ազդեցության տակ։
Նրանց մեջ մեծ է առաջնորդ լինելու ցանկությունը, պատրաստ են ամեն գնով առաջ տանել իրենց ճիշտը։
Թե ինչպես կդասավորվի երեխայի կյանքը` մեծապես կախված է ծնողներից։

06-08։ Լուսաբացի երեխան զգայուն է և հեշտ խոցելի, հաճախ` ինքնամփոփ իր ներաշխարհում։ Սիրում է ուսումնասիրել բնությունը, շրջապատող մարդկանց, շատ է զբաղվում ընթերցանությամբ։ Ապրում է ստեղծագործ կյանքով, լավ հոգեբան է։

08-10։ Այս ժամի ծնվածը բարություն և հմայք է ճառագայթում։ Ինչպես Արևը, որ ջերմացնում է բոլորին և ոչինչ փոխարենը չի պահանջում։ Փոքր հասակից դեպի իրեն է ձգում այն մարդկանց, ովքեր ունեն բարի խոսքի և օգնության կարիք։
Հավատացեք, որ նման մարդիկ իրոք կան (Ջ.Ս.)

10-12։ Արևը սկսում է մոտենալ զենիթին։ Այս ժամերին ծնված` աչքի է ընկնում իր փառասիրական ձգտումներով։ Հետագայում նա կարող է հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ։ Նրան դժվար է շեղել ընտրած ուղուց։ Տիրապետում է ընկերություն անելու արվեստին։ Աշխատավայրում վայելում է առաջնորդի համբավ, սակայն զբաղվում է իր համար նախընտրելի աշխատանքով։
Բացատրեք երեխային, որ ցանկացած հանձնարարություն կատարելիս կարևոր է հաշվի առնել մանրուքները, այլապես հաջողությունը կշրջանցի ձեզ։

12-14: Այս ժամերին ծնվում են ապագա ճանապարհորդները։ Ծնողները պետք է հաշտվեն այդ մտքի հետ։ Օգնեք երեխային, որ բազմակողմանի գիտելիքներ ստանա։

14-16։ Ի տարբերություն այլ երեխաների` կարողանում է ինքնուրույն հաղթահարել արգելքները, հնարամիտ է։ Ցանկացած անհաջողություն ավելի է կոփում նրան։ Զարմացնում է իր տված հարցերի խորությամբ, օժտված է տրամաբանելու և հետևություններ անելու ունակությամբ։
Նրա հարցերին պետք է սպառիչ պատասխան տալ, լուրջ ընդունել և քննարկել առաջարկները։
Նրանց մեջ պետք է սերմանել չափի զգացում։

16-18։ Ունեն ծնողական սիրո մշտական կարիք, եթե այդ պահանջը չի բավարարվում ընտանիքում, ապա ձգտում են շուտ ամուսնանալ։ Կարեկից են այլոց անհաջողությունների նկատմամբ, ինչի շնորհիվ վայելում են շրջապատի սերը։ Հաճախ իրենց վրա են վերցնում ընտանեկան դժվարությունների և զրկանքների ողջ բեռը` ոչ սեփական կամքով։

18-20։ Չի վախենում դժվարություններից։ Գնեք նրա համար ոչ թե գեղեցիկ, այլ հարմարավետ հագուստ։ Սովորեցրեք երեխային փոխզիջումների գնալ։ Բացատրեք, որ ուռենու տերևը ճկվելիս չի կոտրվում։

20-22։ Այս ժամերին ծնված երեխաները շատ աշխույժ են։ Նրանք կարողանում են իրենց շուրջը հավաքել հասակակիցներին և խաղեր կազմակերպել։ Օժտված են արտիստիկ կեցվածքով։ Սիրում են սիրավեպեր կարդալ և փորձում են նմանվել դրանց հերոսներին։ Հնարավոր է, որ լավ ապագա ունենան արվեստի բնագավառում։

22-24։ Օրվա վերջում ծնված երեխաները խելացի են, ինքնամփոփ և հեշտ խոցելի։ Կապված են ծնողների հետ, նկատում են նրանց բնավորության միայն լավ կողմերը, պարծենում և ձգտում են նմանակել։
Անտարբեր են նյութական արժեքների հանդեպ, չեն ձգտում պաշտոնի։
Նրա համար գերագույն արժեք են ներկայացնում ընտանիքը, հայրական օջախը, նախնիների ավանդույթները։

Երեխան ծանր է տանում միջավայրի փոփոխությունը, դժվար է բաժանվում հնացած շորերից, խաղալիքներից։ Մի խոչընդոտեք, եթե նա ընտրի ծնողներից մեկի մասնագիտությունը։

Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում