Թուրքիայում ԻՊ-ի 3 գրոհայինների ցմահ ազատազրկման են դատապարտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական դատարանի կայացրած որոշմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 գրոհայիններ ցմահ ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Շվեյցարիայի քաղաքացի Սենդրիմ Ռամադին դատապարտվել է 5 ցմահ ազատազրկման ժամկետի, Գերմանիայի քաղաքացի Բինյամին Շուն` 4, իսկ Մակեդոնիայի քաղաքացի Մուհամեդ Զաքիրին` 1:
Տղամարդիկ ձերբակալվել էին 2014-ին` զինվորականի, ոստիկանի և բեռնատարի վարորդի սպանության մեղադրանքով: Նշվում է, որ նրանք զինված հարձակում էին իրականացրել Թուրքիայի Նիգդե քաղաքում:
Դատարանը վճռել է, որ մեղադրյալները նաև ահաբեկչություն էին ծրագրում իրականացնել Ստամբուլում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



