Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դաժան ու ողբերգական ավտովթար Երասխի «կալցեվոյում». պարսիկ վարորդը մեքենաների ջարդ է արել. մի քանի մեքենաներ մոխրակույտի են վերածվել. կա 1 զոհ, 9 վիրավոր. Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` օգոստոսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեվոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել և վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտեմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի:

Օպերատիվորեն են գործել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարարատի և Վեդիի թիվ 26, 28 հրշեջ-փրկարարական ջոկատները` մարզի փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ով տղամարդ էր, իսկ 9 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի, Վեդիի շտապօգնության բրիգադները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել են Արարատի և Վեդիի հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութների և գազալցակայանի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները` փոխմարզպետ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Այս պահին նշված դեպքի վայրի տեղազննման աշխատանքներ են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությոան մեծ թվով քննիչներ` ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Տեղում այս պահին ճանապարհային ոստիկանների հետ աշխատում են ոստիկանության Արարատի և Վեդիի բաժնի աշխատակիցները, որպեսազի խցանում տեղի չունենա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարսիկ վարորդի, վթարված ավտոմեքենաների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու