John Lethbridge-ը Միջերկրական ծովում հայտնաբերել Է EgyptAir-ի ինքնաթիռի բեկորների հիմնական վայրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆJohn Lethbridge խորջրյա որոնողական նավը որոշել Է Եգիպտոսի EgyptAir ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի բեկորների գտնվելու մի քանի հիմնական վայրերը, որն աղետի Էր ենթարկվել Միջերկրական ծովում: Հունիսի 15-ին այս մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի քննչական հանձնախումբը:
Արդեն քննիչներին են ներկայացվել հանրանավի բեկորների առաջին լուսանկարները: Այժմ որոնողական հանձնախումբը կկազմի բեկորների տեղադրության քարտեզը:
Հունիսի 1-ին հաղորդվել Էր, որ որոնողական գործողությանը մասնակցող ֆրանսիական նավը գրանցել Է ազդանշան, որը, ենթադրաբար, տալիս Է A320-ի սեւ արկղերից մեկը: Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ ինքնաթիռի ինքնագրիչը կդադարի ազդանշան տալ հունիսի 24-ին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



