Օրվա բաղադրատոմսը. Շերտավոր խմորով կարկանդակներ
ԼԱՅՖԲաղադրիչներ
պանիր – 250 գր
խոզապուխտ – 200 գր
ձու – 2 հատ
պատրաստի շերտավոր խմոր – 500 գր
սոխ կանաչ – 1 կապ
Պատրաստման եղանակ
- Սոխը մանր կտրատում ենք։ Պանիրը անցկացնում ենք քերիչով, խոզապուխտը` մանր կտրատում։ Սոխը, պանիրը, խոզապուխտը և 1 հատ ձուն ամանի մեջ խառնում ենք։

- Խմորը գրտնակում ենք և ուղղանկյունաձև կտրատում` 6×12 չափի ։ Ուղղանկյունաձև կտրած խմորի մի կեսի վրա լցնում ենք 1-ական գդալ միջուկ։

- Եզրերը ջուր ենք քսում և երկրորդ կեսով ծածկում։ Եզրերը մի քիչ սեղմում ենք և կպցնում։
Մյուս ձուն հարում ենք։
Կարկանդակները ձվով պատում ենք և 25 րոպե թխում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Բարի ախորժակ։

Եթե ձեռքի տակ նշված բաղադրիչները չկան, կարող ենք պատրաստել շերտավոր խմորով կարկանդակ, բայց կարտոֆիլով կամ ձեռքի տակ եղած ցանկացած մթերքով` ըստ ճաշակի:)
Շեֆ Խոհարար
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



