Հակառակորդի կրակոցից զոհված զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 13-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



