ԵՄ-ն կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Տուսկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կերկարացվեն: Այդ մասին հունիսի 16-ին հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Հելսինկիում ելույթ ունենալով Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիայի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Կարծում եմ՝ իրադրությունն այժմ հստակ Է, եւ ԵՄ-ի դիրքորոշումն այն Է, որ մենք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք Է կապակցենք Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ»,-նշել Է նա:
«Մենք կերկարացնենք պատժամիջոցները: Կարծում եմ, որ դրանց երկարացման մասին որոշումը կարող Է ընդունվել դեռ մինչեւ Եվրախորհրդի նիստը, այսինքն՝ ավելի ցածր մակարդակով»,-ընդգծել Է Տուսկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



