Կամբոջայում ավտոբուսի վթարից առնվազն 12 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿամբոջայի հյուսիս-արեւմուտքում ավտոբուսին մասնակցությամբ վթարից առնվազն 12 մարդ է մահացել, եւս 24-ը՝ վիրավորվել, հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11.30-ին, Թաիլանդի հետ սահմանի մոտ: Ավտոբուսը մեռծ արագությամբ ընթանալու ժամանակ շրջվել է ու ընկել հարակից դաշտը:
«12 մարդ (որոնցից 11-ը կին) տեղում մահացել է, եւս 24 մարդ (որից 22-ը կին) թեթեւ եւ լուրջ վնասվածքներ են ստացել»,-«Սինհուա» գործակալությանը հայտնել է նահանգի ոստիկանապետ Մեն Լին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, ավտոբուսի ուղեւորների մեծ մասը տարեց մարդիկ են եղել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



