Սռնան կրկին կմիանա Խորվաթիայի հավաքականին
ՍՊՈՐՏԽորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չեխիայի հետ հունիսի 17-ին կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ Սռնայի հայրը՝ Ուզեիր Սռնան մահացել է առաջին տուրի՝ Թուրքիայի հետ հանդիպման (1:0) օրը, ինչից հետո ֆուտբոլիստը լքել էր հավաքականի ճամբարն ու վերադարձել Խորվաթիա։
-Ինձ համար շատ բարդ շրջան է։ Զրուցել եմ ընտանիքիս անդամների հետ և որոշել եմ վերադառնալ Ֆրանսիա։ Հայրս ամեն ինչ արել, որպեսզի լավ կարիերա ունենամ։ Առանց նրա ես հաջողությունների չէի հասնի։ Հիմա պետք է ուժեղ լինեմ և կենտրոնանամ այն ամենի վրա, ինչը սպասվում է ապագայում,- Սռնայի խոսքերն է մեջ բերում «Reuters»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



