ԱՄՆ-ն շարունակում է պայքարը Ամերիկայի գավաթում
ՍՊՈՐՏՖուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացավ առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումը: Ուժերը չափեցին ԱՄՆ-ի և Էկվադորի ազգային ընտրանիները:
Հանդիպումն անցել է անչափ լարված պայքարում: Թիմերը ստացել են մեկական կարմիր քարտ, և հանդիպումն ավարտվել է ԱՄՆ-ի ընտրանու հաղթանակով՝ 2-1:
Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացել է ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Կլինտ Դեմփսին: Յուրգեն Կլինսմանի ֆուտբոլիստները 2-րդ կեսում զարգացրել են իրենց հաջողությունը և աչքի են ընկել 65-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Գյասի Զարդենը: Էկվադորի հավաքականը կարողացել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: 74-րդ րոպեին գոլը իր անվան դիմաց է գրանցել Միքայել Արոյոն: ԱՄՆ-ի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ և սպասում է իր մրցակցին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



