Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուս զբոսաշրջիկների փոխարեն Թուրքիայում պետծառայողներին հարկադիր արձակուրդ կուղարկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայում ստեղծված տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով 1 մլն թուրքական պետծառայողներ հարկադիր արձակուրդ կուղարկվեն: Պետական կառույցների աշխատակիցներին ուղարկում են պարապ եւ դատարկ հանգստյան տներ, իսկ ուղեգրի արժեքը կհանեն նրանց աշխատավարձից:

Վկայակոչելով թուրքական «Օզգյուր դուշունջե» թերթը, տվյալ նախագիծն ուղղված է այն բանին, որպեսզի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատանալու եւ երկրում ահաբեկչության գործողությունների պատճառով զբոսաշրջության մեջ ծագած ճգնաժամը

Թուրքիայի 1 մլն պետծառայողներ կուղարկվեն միջերկրականի առափնյա հյուրանոցներ եւ հանգստյան տներ. պետությունն ուղեգրի արժեքը կպահի նրանց աշխատավարձից 12 ամսվա ընթացքում: Այդպիսով, նախագծի հեղինակների հաշվարկներով, հանգստավայրային տարածաշրջանում լճացումը պետք է դադարի:

Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Իսմայիլ Քոնջուքը հիշեցրել է, որ պետծառայողների մեծ մասն ապրում է ապրուստի համար նվազագույն սահմանից ցածր եկամուտով, մշտապես վարկեր կամ փող է պարտք վերցնում:

«Պետական ծառայողներն արդեն չեն կարող թույլ տալ իրենց արձակուրդ մեկնել: Եթե կառավարությունն ուզում է նրանց հանգստի ուղարկել, ապա թող վճարի գոնե նրանց ուղեգրի կես արժեքը: Այդ ժամանակ դա կարող է համարվել խրախուսում: Բյուջետայինների մեծամասնությունն այդպես էլ ապրում է պարտքով եւ վարկային քարտերի հաշվին», -նշել է նա:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրքական Ալանիա քաղաքի Քոնաքլը շրջանի մոտ 400 առեւտրականներ հավաքվել են հանրահավաքի եւ երթ կազմակերպել քաղաքի դատարկ փողոցներով: Նրանք կանգ են առել մզկիթի մոտ եւ աղոթել, որպեսզի զբոսաշրջիկներ գան:

Նրանք հայտարարել են, որ եթե այդպես շարունակվի, ապա իրենք «կվառվեն» եւ կհայտնվեն Մոհմութլարա բանտում` հարկերը մուծել չկարողանալու համար:

Թուրք բիզնեսմենները պատմել են, որ նախորդ տարիներին վաստակի սեզոնը ձգվում էր 5-6 ամիս եւ մարդկանց բարդ էր լինում վարձակալման դիմաց վճարել ձմռան ամիսներին, իսկ այժմ երաշխիք չկա անգամ 2-3 ամսյա սեզոնի համար:

Թուրքիայի հյուրանոցատերերի միության հրապարակած տվյալների համաձայն` Թուրքիայում հյուրանոցների բեռնվածությունը եւ այնտեղ բնակության գները շարունակում են նվազել: Ապրիլին Ստամբուլում հյուրանոցների բեռնվածությունը, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 32 տոկոսով նվազել է: Դա վերջին 10 տարիներին ամենամեծ անկումն է:

Թուրքիայում զբոսաշրջության ոլորտն զարգացում էր ապրում հիմնականում ռուսաստանցի եւ գերմանացի զբոսաշրջիկների հաշվին: Թուրքական զբոսաշրջության ոլորտում ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Գերմանացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա խիստ կրճատվել է այդ երկրում ահաբեկչական գործողությունների հավանականության աճի պատճառով` կապված թուրք-քրդական բախումների հետ:

Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում ընթացիկ տարում Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ