Կալիֆոռնիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով տարհանում են հարյուրավոր բնակիչների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով վթարային ծառայությունները շուրջ 400 տների բնակիչների հանձնարարել են տարհանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհն սկսել Է բնակելի գոտիներին մոտենալ Սանտա Բարբարայի օկրուգի ափերի մոտ: Տարհանվում են 400 բնակելի տների եւ առեւտրային շենքերի բնակիչները»,-ասված Է Սանտա Բարբարայի օկրուգի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Պարտադիր տարհանումը տարածվում Է Էլ Կապիտան Կանիոնի, Էլ Կապիտան Ռանչի, Էլ Կապիտան Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Կանիոնի, Վենանդիտո Կանիոնի եւ Լաս Ֆլորես Կանիոնի վրա:
Ոստիկանությունում նշել են, որ ապաստանի կարիք ունեցողների համար գործում Է Կարմիր խաչի ամերիկյան բաժանմունքի կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



