Իրաքյան բանակը ԻՊ-ի գրոհայիններին դուրս է մղել Էլ-Ֆալուջայից և դրոշ բարձրացրել քաղաքի կենտրոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի բանակն ուրբաթ առաջընթաց է գրանցել Էլ-Ֆալուջա քաղաքի համար «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը` վկայակոչելով տեղի կառավարական կառույցին, իրաքցի զինվորականներին հաջողվել է դուրս մղել իսլամիստներին քաղաքի կենտրոնից, որտեղ նրանք վերահսկողություն էին հաստատել 2.5 տարի առաջ:
Աղբյուրի հաղորդմամբ` իրաքցի բանակայիններն իրենց դրոշն են բարձրացրել Ֆալուջայի կառավարական գրասենյակներում: Կառավարական ուժերը հաղորդել են մայրաքաղաք Բաղդադից 65 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում հաղթանակ տանելու մասին:
Այս մասին լուրերը հաստատել է նաև երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



