Չինական գյուղի բնակիչը վեճի ընթացքում գնդակահարել է երեք հարեւանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական Հուանդուն նահանգի բնակիչներից մեկը վեճի ընթացքում գնդակահարել է երեք եւ վիրավորել չորս հարեւանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ժենմին ժիբաո» թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դունյուան գավառի Հեյուան քաղաքային օկրուգի գյուղերից մեկում: Հաղորդվում է, որ մի խումբ անձանց միջեւ վեճ է առաջացել, որի ընթացքում տեղի բնակիչ Չժան Մոումինը հրազենով գնդակահարել է զրուցակիցներին:
Դեպքից հետո նահանգի եւ գավառի հանրային անվտանգության մարմինները սկսել են փնտրել կասկածյալին: Շաբաթ առավոտյան նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Տղամարդուն մեղադրում են դիտավորյալ սպանության համար
Պարզվում է, թե ինչն է նրան դրդել հանցագործություն կատարելու: Միջադեպի հետագա հետաքննություն է կատարվում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



