«Բոկո Հարամի» գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ 7 ոստիկան է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերի հարավ-արեւելքում «Բոկո Հարամի» ահաբեկիչները մի քանի զինծառայողների են սպանել եւ զենք-զինամթերք հափշտակել, հաղորդում է Reuters-ը:
Ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել նախարարական մակարդակով պատվիրակության այցելության պահին: Փոխհրաձգության հետեւանքով 7 ոստիկան է մահացել, եւս 12-ը՝ վիրավորվել: Նախարչարներից ոչ ոք չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ ընդունում են իսլամիստական խմբավորումների գործողությունների պատճառով իրենց տները լքած փախստականներին:
Հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Չադը 2 հազար զինծառայող է ուղարկել հարեւան Նիգեր՝ «Բոկո Հարամի» գրոհայինների դեմ պայքարելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



