Բելառուսում սկսվել է խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսում այսօր՝ հունիսի 18-ին մեկնարկել են խորհրդարանի վերին պալատի (Հանրապետության խորհուրդ) ընտրությունների քարոզարշավը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
«Հանրապետության խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ից սեպտեմբերի 18-ը»,-ասել է նա:
Լոզովիկը պարզաբանել է, որ խորհրդարանի այս գումարման վերին պալատի լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին:
Լոզովիկը հստակեցրել է, որ ինքնաառաջադրումները տեղի կունենան հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:
Հանրապետության խորհուրդը տարածքային ներկայացուցչության պալատն է, որը կազմված է 64 անդամից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



