Լատվիայում փոթորկի հետևանքով ավելի քան 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւժեղ քամու հետևանքով առաջացած խափանումների պատճառով Լատվիայի Latvenergo ընկերության շուրջ 20 հազար հաճախորդներ զրկվել են էլեկտրականությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էլեկտրագծերի այն հատվածները, որոնք վնասված են կամ պոկված, անջատվել են»,- հայտնել են ընկերությունից:
Հունիսի 18-ին ուժեղ քամու հետևանքով էլեկտրականության խափանումներ են գրանցվել մեկ այլ ընկերության` Sadales tīkls-ի 8000 հաճախորդների շրջանում: Ամենամեծ խափանումները գրանցվել են երկրի կենտրոնական շրջաններում:
Հունիսի 17-ին Լատվիայում ուժեղ փոթորիկ է եղել: Ռիգայում քամու ուժգնությունը հասել է մինչև 20 մ/վ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



