Պուտինի երեկվա հայտարարությունը շրջադարձային է արևմուտքի հետ վարած քաղաքականության համատեքստում
ԲԼՈԳՌոբերտ Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինի հայտարարությունը,որտեղ նա Միացյալ Նահանգները անվանել է միակ գերտերություն, իրոք շրջադարձային է վերջին տարիների Պուտինի արևմուտքի հետ վարած քաղաքականության համատեքստում:Շատերը սա իրոք հեղափոխական են համարում քանի որ Արևմուտքի հետ բացահայտ առճակատման մեջ գտնվող հակառակվում էր միաբեվեռ աշխարհի գաղափարին և փորձում հավասարը հավսարի դերում հանդես գալ Միացյալ Նահանգների հետ:Այս
ամնեը ցույց է տալիս Ռուսատանում ստեղծված տնտեսական ծանր կացությունը և պուտինի վերջին տարիների քաղաքականության ակընհայտ ձախողումը:Մյուս կողմից Պուտինը հայտարարությունը, որպես համագործակցության և հարաբերությունները նոր էջից սկսելու առաջարկ է ուղված ԱՄՆ-ի նախագահի գլխավոր հավակնորդ Հիլարի Քլինթոնին:Այո սա իրոք նոր հնարավորություն կարող է լինել, եթե պուտինը վերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը ՈՒկրաինայում և Սիրաիայում, որը բերեց բացահայտ առճակատման արևմուտքի հետ: