Իտալիայում մահացել է հայտնի ձեռնարկատեր Վիտտորիո Մեռլոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալացի հայտնի ձեռնարկատեր, Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի (Confindustria) նախկին նախագահ Վիտտորիո Մեռլոնին երկար հիվանդությունից հետո շաբաթ օրը մահացել է իր հարազատ` Ֆաբրիանո քաղաքում, 84 տարեկան հասակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեռլոնին ըստ արժանվույն համարվում էր իտալական բիզնեսի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը: 1975-ին նա հիմնադրել է կենցաղային խոշոր տեխնիկա արտադրող Merloni Elettrodomestici ընկերությունը, որը 2005-ին վերանվանվել է Indesit Company: Կարճ ժամանակում խումբը առաջատար դիրքեր է զբաղեցրել եվրոպական շուկայում եւ արտադրական հզորություններ է ստեղծել Իտալիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում եւ Թուրքիայում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



