Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարչապետը մայրաքաղաքում ու Կոտայքի մարզում աշխատանքային այցեր է կատարել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում,- տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետն ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ: Ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում: Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք/մ արտադրողականությամբ ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել նաև ընկերության կողմից մշակված մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության վերահսկման և ստուգման հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է ձեռնարկության գործունեությունը և կարևորել ծրագրերի շարունակականությունը և ընդլայնումը: 

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Հովիկ Աբրահամյանն այցելել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Հրազդանում վարչապետը հանդիպել է քաղաքի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչներին և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Կառավարության ղեկավարի  հետ զրույցում հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ապա կարևորել ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ հարցեր: Վարչապետը, արձագանքելով հրազդանցիների բարձրացրած խնդիրներին, նշել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Հրազդանի քաղաքապետին՝ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման հարցում: 

Հրազդանցիների հետ հանդիպումից հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ Հրազդանի ավագանու անդամների, թաղապետերի, համատիրությունների նախագահների և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Քննարկվել են Հրազդանում առկա խնդիրների լուծմանը և քաղաքի զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը