Սիրիացի ապստամբները կրակ են բացել Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր ու վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում շաբաթ առավոտյան ապստամբները կրակ են բացել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող բնակավայրում, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ևս 40 մարդ վիրավորվել է Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում իրականացված ռմբակոծության հետևանքով:
Կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա շաբաթներ շարունակվող ռմբակոծությունն ու ավիահարվածները անելանելի վիճակի և շրջափակման մեջ են դրել Հալեպի հարյուր հազարավոր բնակիչների:
Հարյուրավոր մարդիկ են զոհվել Հալեպում` փետրվարին հաստատված հրադադարի ապրիլյան խախտումից հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



