Ռեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս»-ի հետ դաշինք կազմելու լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի պատգաավոր Վահան Բաբայանը:
«Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես հայտնում է,որ երեկ մամուլում տեղ գտած լուրերը «Ալյանս»կուսակցության հետ Ռեֆորմիստների դաշինք կազմելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ռեֆորմիստների կուսակցության օրակարգում նման հարց չկա»,- գրել է Բաբայանը:
Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հուլիսի 9-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



