Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակվել են «մոլոտովյան կոկտեյլներով»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունական Սալոնիկներ քաղաքում դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի շենքը հսկող հատուկ ջոկատայինների վրա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հարձակվողներն ուժայինների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել, սակայն դյուրավառ նյութերով լցված շշերը չեն դիպչել օրենքի պահապաններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Թե որն է եղել հարձակման պատճառը` դեռևս հայտնի չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել ֆրանսիական Մարսել քաղաքում թուրքական հյուպատոսրանի մոտ: Երկու անհայտ անձ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով վառվել է Թուրքիայի դրոշի մի մասը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



