Հնդկաստանի բնակիչը կինոթատրոնում մահացել է սարսափ ֆիլմը դիտելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Տիրուվաննամալայ քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է The Conjuring 2 սարսափ ֆիլմի դիտումից հետո, հայտնում է The Times of India-ն:
Պարբերականի տեղեկատվությամբ` հունիսի 16-ի երեկոյան տղամարդը ընկերոջ հետ այցելել է կինոթատրոնի գիշերային սեանսին, որպեսզի սարսափ ֆիլմ դիտի: Խիստ լարված պահին նա բողոքել է սրտի ցավից, ապա գիտակցությունը կորցրել է: Հիվանդանոցում, որտեղ հասցրել են տղամարդում, բժիշկները հաստատել են նրա մահը: Դրանից հետո հիվանդանոցի անձնակազմը մահացածի ընկերոջը խնդրել է դիակը տեղափոխել այլ հիվանդանոց դիահերձում կատարելու համար: Սակայն վերջինս անհետացել է դիակի հետ միասին:
Ներկա պահին ոստիկանությունը ջանում է պարզել 2 տղամարդկանց ինքնությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



