Կրեմլի աշխատակազմի ղեկավարը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արագ վերացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը "Вести в субботу” հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Նրա խոսքերով` պատժամիջոցները, իհարկե, հսկայական վնաս են հասցրել, հանգեցրել են գնաճի, սակայն իրադրությունն այժմ այնքան սրված չէ, որքան մեկ տարի առաջ: Նա նշել է, որ բյուջետային եկամուտների 2/3-ը նավթային ու գազային ոլորտներից չեն, այլ ուրիշ ոլորտներից են, ինչպես, օրինակ, քիմիականը: Իվանովի համոզմամբ` դա հսկայական առաջընթաց է:
«Եվ այս ամենը մեծապես շնորհիվ պատժամիջոցների: Անձամբ ես կցանկանայի, որ մեր դեմ պատժամիջոցները ավելի երկար պահպանվեին և շուտ չհանվեին»,- ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



