Ռուս մարզիկները հնարավոր է չկարողանան մասնակցել Ռիո-2016-ին
ՍՊՈՐՏՇվեյցարիայի Լոզան քաղաքում հունիսի 21-ին կայանալիք Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստի ժամանակ կբարձրացվի Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին որակազրկելու հարցը՝ կապված բազմաթիվ դոպինգային սկանդալների հետ,- տեղեկացնում է «Spiegel»-ը:
Այդ պարագայում ռուս մարզիկները չեն կարողանա մասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Խոսքը կարող է գնալ ինչպես ՌՕԿ-ի, այնպես էլ առանձին մարզիկների որակազրկման մասին:
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը նիստից առաջ մտադիր է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



