Կուրիլյան կղզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ճապոնական կործանիչ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրիլյան կղզիների հեռավոր Մատուա կղզու ափերին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ճապոնական կործանիչ է հայտնաբերվել: Գտածոն հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ի եւ Ռուսաստանի աշխարհագրական միության արշավախմբի կողմից:
Նախքան պատերազմը Ճապոնիան կղզում ֆորտիֆիկացիոն շինություններ էր ստեղծել, իսկ կղզին լքելուց առաջ ժայռերում փորված թունելների մի մասը պայթեցվել էր:
Արեւելյան ռազմական օկրուգի ներկայացոցիչ Ալեքսանդր Գորդեեւի խոսքով՝ պահպանված ֆյուզելյաժի եւ թեւերի տեսքից հասկանալի է դառնում, որ խոսքը Mitsubishi Zero կործանիչի մասին է, որոնց էսկադրիլիան կղզում տեղակայվել էր պատերազմի տարիներին: Օդանավը 1942-ի արտադրության է՝ 1733 գործարանային համարով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



