Օռլանդո քաղաքում հոգեբանական աջակցության ծրագրին կմասնակցեն թերապեւտ շներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում, որտեղ գիշերային ակումբում զանգվածային սպանդ էր տեղի ունեցել, հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում կաշխատեն ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի 12 շուն, գրում է The New York Times-ը:
Շները ուղեկցորդների հետ այցելել են հիվանդանոցներ եւ եկեղեցիներ, որտեղ նրանց հետ շփվել են զոհերի ընտանիքները, ահաբեկչությունից տուժածներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները: Կենդանիները K-9 Comfort Dogs թիմի կազմում են, որը ձեւավորվել է լյութերանական բարեգործական ֆոնդի աջակցությամբ:
Կազմակերպության նախագահ Թիմ Հեթցները պատմել է, որ շները թույլ են տալիս մարդկանց իրենց ապահով զգալ եւ վշտի րոպեներին թեթեւացնել սթրեսը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



