Հազարավոր ճապոնացիներ բողոքում են ԱՄՆ ռազմական ներկայության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Օկիանավա կղզու հազարավոր բնակիչներ հունիսի 19-ին ցույցի են դուրս եկել ընդդեմ ԱՄՆ ռազմական ներկայության: Բողոքի ակցիան վերջին 20 տարում ամենախոշորն է, հայտնում է Reuters-ը:
Ցույցի առիթը տեղաբնակ աղջկա սպանությունն է, որին հաջորդել էր հանցագործության մեջ կասկածվող ամերիկացու ձերբակալությունը:
The Japan Times-ը նշում է, որ ակցիայի մասնակիցների թիվը հասել է 50 հազարի: Նրանք կառավարությունից մասնավորապես պահանջել են վերանայել ԱՄՆ ՌՕՈւ Ֆուտենմա ավիաբազան կղզու այլ հատված տեղափոխելու պլանները: Դրա փոխարեն նրանք պահանջում են առհասարակ այն դուրս բերել Օկիանավա կղզու տարածքից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



