Մարսելում ֆուտբոլի երկրպագուներ են բերման ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ոստիկանությունը Մարսելի մարզադաշտից վեց հունգարացի երկրպագու է բերման ենթարկել Իսլանդիայի և Հունգարիայի ֆուտբոլի հավաքականների խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելի ֆուտբոլի մարզադաշտի տրիբունաներում խաղից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել: Իրավապահ մարմինների աշխատակիցները երկրպագուներին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք թռել են մարզադաշտի տրիբունաները բաժանող անջրպետի վրայով, ինչպես նաև հանդիպման վերջում պայթուցիկներ են օգտագործել:
«Reuters» գործակալության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները մարզադաշտ են ժամանել խաղից առաջ՝ ամբոխին զսպելու համար: Իրավապահ մարմինները հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտում են եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



