Ավելի քան 40 հազար բրիտանացի ստորագրել է Brexit-ի հանրաքվեն չեղյալ հայտարարելու խնդրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRIA Novosti-ի փոխանցմամբ` ավելի քան 40 հազար մարդ է ստորագրել Մեծ Բրիտանիայի կառավարությանն ուղղված խնդրագիրը` կոչ անելով չեղյալ հայտարարել երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն:
Խորհրդարանի կայքում Երևանի ժամանակով 14:40-ի դրությամբ համապատասխան խնդրագիրը ստորագրել է 42 հազար 318 բրիտանացի:
Կանոնների համաձայն` կառավարությունն արձագանքում է խնդրագրին, եթե այն ստորագրել է 10 հազար մարդ: Նշվում է, որ կառավարական պատասխանը սպասվում է երկու օր անց: Եթե խնդրագիրը ստորագրում է 100 հազար մարդ, ապա հարցը դիտարկվում է խորհրդարանում:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



