Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


15 մթերք, որոնք չի կարելի սառնարանում պահել

ԼԱՅՖ

Ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս առավել հեշտությամբ պահել մթերքները: Մեծ, սառեցնող համակարգ ունենալը մեզ թույլ է տալիս չանհանգստանալ, որ մթերքները կփչանան: Սակայն, կան մի շարք մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել, քանի որ դրանք կորցնում են իրենց համը: Վատագույն դեպքում՝ սառնարանը փոխում է սննդի որակը: Կան նույնիսկ դեպքեր, երբ սառնարանում պահված սնունդն ավելի արագ է հնանում: Ահա այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի սառեցնել:

1. Լոլիկն այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառն օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը, և համը վտանգվում է: Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի կեղևը և գունափոխում: Լոլիկի պահպանման լավագույն ձևը զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:

2. Սառնարանում ռեհանի պահպանման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այն կլանում է իր շրջակա մթերքների բույրը: Դրա փոխարեն՝ փորձեք պահել այն սառնարանից դուրս՝ ջրով լցված բաժակի մեջ:

3. Անհամաձայնություն կա կարտոֆիլի՝ սառը և ոչ այնքան սառը տեղում պահպանման վերաբերյալ: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլի մեջ եղած օսլան ավելի արագ է շաքարի վերածում, քան դուք կարծում եք: Փոխարենը՝ փորձեք պահել այն թղթե տոպրակի մեջ` զով և մութ տեղում: Կարտոֆիլը թղթի և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելն ավելի ճիշտ է, քանի որ դրանք կարող են ավելի շատ օդ ստանալ թղթե տոպրակներից, ինչն էլ դանդաղեցնում է փչացման գործընթացը:

4. Նույնը կատարվում է նաև սխտորի դեպքում: Սառնարանի փոխարեն՝ դուք պետք է այն զով և մութ տեղում պահեք: Սառը միջավայրում սխտորը կծլի ու կբորբոսնի:

5. Եթե սոխը սառնարանում դնեք, ապա նրանում եղած խոնավությունը կփափկեցնի սոխը, և այն կսկսի բորբոսնել: Պահեք դրանք չոր, զով և մութ տեղում: Սոխն ու լոլիկը, սակայն, պետք է միմյանցից առանձին պահել, քանի որ այդ դեպքում դրանք ավելի արագ են փչանում:

6. Եթե դուք հասած ավոկադո եք գնել և դեռ չեք ցանկանում օգտագործել այն, ապա կարող եք պահել այն սառնարանում: Սակայն, եթե ցանկանում եք, որ ավոկադոն հասնի՝ մի պահեք այն սառնարանում: Սառն օդը խանգարում է հասունացմանը:

7. Շատերն են գտնում, որ բուսայուղը չպետք է սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանում այն խտանում և կարագի տեսք է ստանում: Փոխարենը՝ պահեք այն մութ և զով վայրում:

8. Ամենամեծ սխալներից մեկը սառնարանում հաց պահելն է: Սառնարանը շատ արագ կխոնավեցնի այն: Հաջորդ չորս օրվա ուտելու համար նախատեսված հացը կտրատեք, իսկ մնացածը դրեք սառնարանում: Ուշադրություն դարձրեք, որ սառնարանում պահելու ժամանակ հացը պահպանի իր խոնավությունը: Սառնարանից հանելուց հետո, մինչ օգտագործելը, թողեք, որ այն ամբողջությամբ հալվի:

9. Սուրճը նույնպես կկորցնի իր համը, եթե այն սառնարանում պահեք: Ռեհանի նման, այն կկլանի շրջակա մթերքների հոտերը: Պարզապես պահեք այն մութ ու զով վայրում:

10. Կարիք չի լինի մեղրը պահել սառնարանում, եթե այն ամուր փակված լինի: Սա լավագույն միջոցն է: Եթե մեղրը պահեք սառնարանում, ապա կշաքարապատվի:

11. Լիմոնը, նարինջն ու լայմը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և խոհանոցային սեղանի վրա: Սառն օդը կգցի դրանց որակը: Վստահ եղեք, որ սառնարանից դուրս դրանք իրար շատ մոտ չեք պահել: Այդ դեպքում դրանք ավելի շուտ կփչանան:

12. Թթու դրած վարունգը, հատկապես՝ քացախով, պահպանման լավագույն միջոցն է: Դրանք խրթխրթան կմնան, եթե նույնիսկ դրանք մառանում պահեք: Սակայն, եթե ցանկանում եք, որ թթուն սառը լինի, դրեք այն սառնարանի դռան վրա:

13. Կարիք չկա ձեր գնած հիանալի բույսերը սառնարանում պահել: Սառնարանում պահելով՝ դրանց համը ոչնչացնելու փոխարեն, պահեք դրանք խոհանոցի սեղանի վրա դրված ջրով լի տարայի մեջ: Այս կերպ ձեր խոհանոցն ավելի գեղեցիկ կդառնա, իսկ ձեր բույսերը կգնահատեն դա:

14. Համեմունքները նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում, հատկապես՝ քացախային և ձեթային հիմք ունեցողները: Հիշեք, որ սերուցքով, մայոնեզով կամ յոգուրտով լցոնված աղցանները պետք է սառնարանում պահել:

15. Չզարմանաք, սակայն, նույնիսկ բացելուց հետո կետչուպը կարելի է մառանում պահել: Պատճառն այն է, որ կետչուպը մեծ քանակությամբ քացախ և պահպանման միջոցներ է պարունակում: Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք, թե որտեղ են գտնվում կետչուպի տարաներն արագ սննդի սպասարկման կետերում:

Աղբյուրը ` 168.am

ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը