Սիրիայում ռուս զինծառայող է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի մարդասիրական ավտոշարասյան պահպանման զինծառայող Անդրեյ Տիմոշենկովը զոհվել է Հոմս նահանգում, հայտնում է RIA Novosti-ն:
«Սերժանտ Անդրեյ Տիմոշենկովը կանգնեցրել է պայթուցիկով լի ավտոմեքենան՝ դրա վրա կրակ բացելով: Մահապարտի վարած մեքենայի պայթյունի հետևանքով Անդրեյը վիրավորվել է՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վիրավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ սերժանտը հետմահու առաջադրվել է պետական մրցանակի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



