Եգիպտական А320 ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջերկրական ծովում եգիպտական А320 ինքնաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողովը հաղորդել է, որ «սև արկղերի» գաղտնազերծման համար շատ ժամանակ կպահանջվի, քանի որ դրանք խիստ վնասված են: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Հանձնաժողովը հավելել է, որ դեռևս պարզ չէ, հնարավոր կլինի գաղտնազերծել դրանք Եգիպտոսում, թե անհրաժեշտ կլինի արտասահմանյան մասնագետների կարիքը:
Ավելի վաղ եգիպտացի հետաքննողները ջրից հանել էին ինքնաթիռի երկրորդ սև արկղը:
«EgyptAir» ավիաընկերության «Airbus А320» ինքնաթիռը, որը թռչում էր Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին Միջերկրական ծովում անհետացել էր ռադարների տեսադաշտից: Ինքնաթիռում եղել էր 66 մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



