Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել ԼԳԲՏ համայնքի ցույցը ցրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ոստիկանությունը կիրակի ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում ԼԳԲՏ համայնքի անդամների 50 հոգանոց հավաքը ցրելու համար:
Ինչպես հաղորդել է Agence France Presse-ի թղթակիցը` հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են Ստամբուլի գլխավոր Թաքսիմ հրապարակը` կանխելու տրանսգենդերների ամենամյա երթը, որը տեղի է ունենում մուսուլմանների սուրբ ամսվա` Ռամադանի տոնակատարության շրջանակներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` թուրք ոստիկանները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ են կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ շաբաթ երեկոյան, ովքեր փողոց էին դուրս եկել Ստամբուլում ձայնագրման խանութի սեփականատերերին և Radiohead խմբի երկրպագուներին աջակցելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



