Աֆղանստանում ձերբակալվել է «Թալիբան» շարժման հրամանատարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում հունիսի 19-ին ձերբակալվել է «Թալիբան» շարժման առանցքային հրամանատար Կարի Զահիրը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է նահանգապետ Աբդուլ Սաթար Բարիզը:
Նահանգապետի խոսքով` Բագլան նահանգում թալիբների հրամանատարը ձերբակալվել է Քաբուլի ճանապարհին մեքենաներում ոստիկանների իրականացրած հերթական ստուգման ժամանակ:
Զահիրը թալիբներին ղեկավարել է վերջին մի քանի ամսվա ընթացքում:
Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ` Զահիրը վիրավորվել է վերջերս տեղի ունեցած զինված բախման ժամանակ և, ըստ ամենայնի, ուղևորվում էր Քաբուլ բուժօգնություն ստանալու համար, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան ճանապարհին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



