Ադրբեջանը Տավուշի որոշ գյուղերի սահմանին ռազմավարական նշանակության ճանապարհ է կառուցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ:
Մտահոգություն կա, որ ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել եւ հետագայում հրետակոծել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



