Ալժիրում դպրոցական քննությունների ժամանակ արգելափակել են բոլոր սոցցանցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլժիրի իշխանություններն ամբողջ երկրում ժամանակավորապես արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր, որպեսզի միջնակարգ դպրոցներում քննությունների ընթացքում հնարավորություն չտան օգտվելու հուշումներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սովորողների գրեթե կեսը հարկադրված Է վերահանձնել միջնակարգ կրթության ատեստատի քննությունը՝ Համացանցում քննական առաջադրանքների արտահոսի հետ կապված սկանդալի պատճառով:
Հունիսի սկզբին Facebook-ի եւ այլ սոցցանցերի շատ օգտատերեր կարողացել Էին իմանալ առաջիկա քննությունների ստուգողական հարցերը:
Քննությունների վերահանձնման միասնական օրն Ալժիրում անցկացվել Է հունիսի 19-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



