Կանադայի բնակիչը վիճակախաղով գրեթե 10 մլն դոլար Է շահել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դեռեւս անհայտ բնակիչը 12,8 մլն կանադական դոլար (9,94 մլն դոլար) Է շահել առավել մեծ ժողովրդականություն վայելող ազգային վիճակախաղերից մեկով՝ «49-ից 6»-ով: Այդ մասին հայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը երկրում անցկացնում Է շուր ջ տասը նմանօրինակ խաղարկություն:
Բացի այդ, խաղարկության եւս մեկ մասնակից 1 մլն դոլար (շուրջ 780 հազար դոլար) Է շահել որպես «սփոփիչ» մրցանակ: Վիճակախաղի այդ տոմսը վաճառվել Էր Քվեբեկի նահանգում:
Հունիսի 18-ին հայտնի Է դարձել, որ Օնտարիոյի նահանգի նույնպես դեռեւս անհայտ բնակիչը Lotto Max-ով՝ մեկ այլ տարածված ազգային վիճակախաղով, շահել Է 55 մլն կանադական դոլար (43 մլն դոլար): Բացի այդ, երկրի եւս երկու բնակիչներ կստանան 1-ական միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



