Հալեպում հայ է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպում հրթիռակոծության հետեւանքով տարեց հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, հրթիռակոծության թիրախում է հայտնվել ավտոմեքենան, որում եղել է Կարապետ Հաբեշյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները Հաբեշյանի վիճակը նորմալ են գնահատում:
Հիշեցնենք, որ Սիրիայի Դամասկոսի նահանգի Զաբադանի քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ Մանուկ Աբրիկյանը: Նա Սիրիայի բանակի զինծառայող էր:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



