Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսինս չի ցանկանում մեր փոքրիկի նկարը հրապարակել. Սոնա Շահգելդյան

ԼԱՅՖ

Hraparak.am-ը գրում է.

2010 թ «Նոր ալիք» միջազգային մրցույթում հաղթած փոփ, ջազ երգչուհիՍոնա Շահգելդյանը հանդիսատեսին ներկայացել է մի շարք տեսահոլովակներով, նա մշտապես ներկայանում է տարբեր ոճերում: Նրան հաճախ են քննարկում, քննադատում կամ գովասանքի խոսքեր շռայլում: Շոու բիզնեսի ամենաանկեղծ երգչուհիներից մեկի հետ զրուցել ենք թե գործնական, թե անձնական թեմաներով:

Նոր տեսահոլովակ հանձնեցիք հեռուստադիտողի դատին: Մեկնաբանություններըինչպիսի՞ն էին: Սպասելիքները արդարացա՞ն:

Ես կարծում եմ, որ շատ լավ գործ եմ արել, չեմ ուզում գովաբանել, բայց ինչ կա, դա եմ ասում: Իմ երգերը բոլորը ասելիք ունեն, արժեք են ներկայացնում, ինչն ամենակարևորն է. մի քանի օրվա կյանք չունեն: Փորձում եմ մատուցել ճիշտ երգ, փորձում եմ երգում ոչինչ չփոխել, այլ պարզապես նրանց շունչ եմ հաղորդում: Ինքս տարբեր ոճերում երգեր եմ սիրում ներկայացնել, իսկ այս նոր երգս կոմպիզոտորի ստեղծագործություն է, այն գրված է որպես բանաստեղծություն, մենք վերածել ենք երգի, փորձել եմ նորովի ներկայանալ: Թե ուրախություն կա այդ երգում, թե տխրություն: Մնացածի մասին կարծիքները մարդիկ կհայտնեն տեսահոլովակը տեսնելուց հետո:

Ապագայում ի՞նչ պլաններ կան. մենահամերգով պատրաստվո՞ւմ եք հանդես գալ:Ապագայում մենահամերգ ունենալու եմ, բայց արտերկրում:

Մտադրություն ունեմ արդեն աշնանը մեծ մենահամերգով հանդես գալ Հայաստանում: Ես գտնում եմ, որ եթե մենահամերգ եմ պատրաստվում ունենալ, այն կամ պետք է լավը լինի, կամ էլ ընդհանրապես չլինի: Նաև մտադրություն ունեմ ձայնասկավառակ թողարկելու:

 -Կարծիք կա, որ ձայնասկավառակը արդեն արդիական չէ, ի՞նչ եք կարծում, այն ինչ-որ բան կտա՞ Ձեզ:

 Ճիշտ եք ասում, բայց ես դա անում եմ ինձ համար, որպեսզի իմ երգերը նոր կյանք ունենան: Հիմա համակարգիչը կա, բայց ես դա անում եմ, որ ունենամ անձամբ ինձ համար: Իսկ հետագայում արդեն ունենալու եմ փոքրիկ բիզնես. առցանց կերպով վաճառվելու են պայուսակներ, դրանք լինելու են ձեռքի աշխատանք, իմ անունն են կրելու: Արտադրվելու է Հայաստանում: Յուրօրինակ պայուսակներ ենք ներկայացնելու, այդպիսին Հայաստանում չի եղել: Նմուշները նախնական կցուցադրենք, սկզբում առցանց տարբերակով կլինի, այնուհետև կորոշենք խանութ-սրահ բացել, թե ոչ:

-Դուք նկարահանվում եք «Դոմինո» սիթքոմում: Այլ առաջարկներ եղե՞լ եննկարահանվելու այդպիսի մի նախագծում:

Բավականին շատ առաջարկներ եղել են, «Դոմինոն» ինձ համար բացահայտում էր: Սիթքոմում նկարահանվելու առաջակը ստացել եմ Դավիթ Բաբախանյանից և սիրով համաձայնել եմ: Առաջարկներ շատ կան, բայց դեռ մտածում եմ, այնպես պետք է լինի, որ մեկը մյուսին չխանգարի: Այժմ «Դոմինոն» արձակուրդում է, հենց սկսվի, սիրով կմասնակցեմ, քանի որ իմ աշխատանքը շատ լավ կատարում եմ և սիրով եմ կատարում:

-Դուք Ձեզ փորձեցիք նաև ֆիլմում. նկարահանվեցիք «Հյուսիս-հարավ»-ում: Գուցե՞Ձեզ արդեն տեսնենք դերասանուհու կարգավիճակում:

 Ճիշտն ասած, առաջին տեղում ինձ համար երգն է, ես դրանով ապրում եմ: Իսկ վաղը չեմ կարող ասել ինչ կլինի, Աստծո կամքով թող ամեն ինչ լավ լինի, ես նպատակասլաց եմ, իմ առջև եթե մի բան դնում եմ, ապա հասնում եմ: Սիրում եմ գործ անել, ամեն տարի ինչ-որ նորությունով եմ հանդես գալիս. տեղում չեմ դոփում: Իսկ դերասանության մասով, ասեմ, որ իմ մեջ այդ տաղանդը կա հենց մանկուց: Փոքրուց նմանակել եմ հայտնի մարդկանց:

-Սոնա, Դուք բալիկ ունեք, սակայն նրա նկարը չեք հրապարակում: Պատճառը ո՞րն է:

Ինչ-որ պատճառ չկա, ես փոքրիկիս նկարը չեմ հրապարակում, որովհետև ամուսինս չի ուզում: Ինքը դեռ 5 ու կես ամսական է, մեկ տարեկանում ֆոտոսեսիա կլինի: Բայց այնպես չէ, որ ես իմ երեխային պահում եմ, մայրիկս հաճախ զբոսանքի է տանում, նրան բոլորը սիրում են: Իմ երեխային բոլորը կտեսնեն և կարծում եմ, որ շատ կսիրեն: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել