Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏՉեխիայում ավարտվեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարը: Վկայակոչելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը ճանաչվել է հաղթող: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 6 այլ շախմատիստի հետ կիսել առաջին հորիզոնականը: Այնուհանդերձ, ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հենց Մովսիսյանին է բաժին հասել չեմպիոնական տիտղոսը:
Շախմատայի մրցաշարին մասնակցում էին 30 երկրների 180 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր և 21 միջազգային վարպետ:Սերգեյ Մովսիսյանը հաղթանակի շնորհիվ 6 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



