Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենահավատարիմ ամուսինները` ըստ կենդանակերպի նշանների

ԼԱՅՖ

Կենդանակերպի նշաններով նույնպես կարելի է կողմնորոշվել, թե որ նշանի տակ ծնված տղամարդիկ են ամենահավատարիմները:

Խոյ. Տաք գլուխ և կրքոտ սիրտ

Եթե նա սիրահարվել է, ուրեմն Ձեր բախտը այս փուլում բերել է: Նա ռոմանտիկ է, սենտիմենտալ: Խոյը հակված է վստահել սեփական զգացմունքներին ու զգացողություններին, այնպես որ, կխոստանա ամենն, ինչ կցանկանա կինը: Նա չի շտապեցնում: Խոյը զավթիչ է և նպատակին հասնելուց հետո շատ հեշտորեն կարող է հետաքրքրության նոր օբյեկտ գտնել: Այնուամենայնիվ, հարաբերություններում նա ինքնավստահ է, լավ պաշտպան է, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ավելի պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես, Խոյին կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը կոչել չի կարելի` հաշվի առնելով, որ միշտ ձգտում է նոր զգացողություններ ստանալ:

Ցուլ. Կազանովա չէ և գլուխը կորցնում է հազվադեպ

Ցուլ տղամարդիկ առաջին հայացքից փակ են, բայց զգացմունքները շատ խորն են: Նրանք համառ են, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Եթե նրա աչքերում տեսնեք ցանկություն, հիշեք, որ Ցուլի զգացմունքներն ու ցանկությունները նույնն բանն են: Դա նշանակում է, որ տղան սիրահարվել է: Ձեր բախտը բերել է: Սիրո մեջ Ցուլերը շատ մեղմ են, կրքոտ, հուզիչ: Իսկ եթե Ցուլն ամուսնացել է, նրա ընտրությունը գիտակցված է, սպասում է փոխադարձ վերաբերմունքի և հավատարմության: Այնպես որ, Ցուլին համարձակորեն կարելի է համարել ամենահավատարիմ տղամարդը:

Երկվորյակ. Անկայունությունը կայունություն է

Երկվորյակ տղամարդիկ կատարյալ գլուխկոտրուկ են: Նրանք սառնասիրտ են, հարաբերությունների սկզբում վառ արտահայտվում է կնոջ մասին ամեն ինչ իմանալու և նրան բացահայտելու ցանկությունը: Բայց գալիս է նաև Երկվորյակի մեկուսանալու ու ներփակվելու ժամանակը: Այդ ժամանակ նա ամեն ինչ հստակ վերլուծում է: Եվ եթե տղամարդ Երկվորյակը հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու ու հարմար են, դրանք շարունակվում են, եթե ոչ` հայտնվում են նոր նպատակակետեր: Այդ պատճառով, սովորաբար, նրանք շատ անկայուն են ու հակված են խզել հարաբերությունները: Դա չի նշանակում, որ նրանց հետ չի կարելի կապ ունենալ, պարզապես պետք է իմանալ նրանց բնավորության որոշ յուրահատկություններ:

Խեցգետին. Հիանալի, բայց անհավատարիմ

Առաջին հայացքից ամենավստահելի զուգընկերներից է, հավատարիմ սիրեկան ու ընտանիքի իդեալական տղամարդ է: Իրականում, Խեցգետինները ձգտում են միայն սեփական հարմարությանը: Խեցգետին տղամարդը միշտ ունի պատճառաբանություն և երբեք մեղավոր չէ: Եթե նույնիսկ նրան «բռնացնեն» անկողնում ուրիշ կնոջ հետ, կգտնի 100 պատճառ ու պատճառաբանություն, իսկ մեղավոր դուրս կգա «բռնացնողը»: Խեցգետին տղամարդիկ հարաբերություններում անկարգ են, բայց պատահում են նաև Խեցգետիններ, որոնք դեռ երիտասարդ տարիքից հանդիպում են միայն մեկ կնոջ հետ կամ էլ հավատարիմ են դառնում 35-ից հետո:

Առյուծ. Գազանների արքա՞

Առյուծ տղամարդկանց ամբոխից կարելի է միանգամից առանձնացնել միայն արտաքինով: Նրանք ունեն ամուր կառուցվածք կամ ձգտում են դրան, լավ են հագնվում, սիրում են հաճելի ու բրենդային հագուստ, մատերիալիստ են: Սիրում են նաև նվիրել: Առյուծները կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից են: Բաժանվել Առյուծից կարելի է մի քանի պատճառներով. եթե ձեզ գերադասում եք նրանից, եթե կարիերայում ավելի հաջողակ եք, քան նա, և եթե փորձում եք կառավարել հարաբերությունները: Մնացած հարցերում կարող եք վստահ լինել, Առյուծը հավատարիմ է ու վստահելի:

Կույս. Վստահելի ու պրակտիկ, բայց չգնահատված

Կույս տղամարդիկ այնքան էլ հասարակ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ. բանաստեղծություններ պատուհանի տակ ու պարեր չսպասեք: Տղամարդ Կույսերը վերլուծում են ու ուշադրություն դարձնում մանրուքներին, նրանք հիշում են, թե ինչ է հագել կինը, ինչպես է իրեն պահել, ինչ է ասել: Այդպիսի տղամարդու համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ: Նրանք բավական չմահավան են ու տեսակավորող, վախենում են վարակվել ինչ-որ հիվանդությամբ, այնպես որ, պատահական կապեր գրեթե չեն լինում: Կույսերը մի քիչ «ձանձրալի» են, բայց հավատարիմ:

Կշեռք. Արդար, ուշադիր և վստահելի ընկերներ

Կշեռք տղամարդիկ զավթիչներ չեն, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակն անսովոր է, ու նրանք չեն կարողանում ադապտացվել: Նրանց դուր է գալիս հաճելի լինել, խաղալ: Որպես պատասխան, նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանություն, հիացմունք: Կշեռք տղամարդիկ սիրում են կայունություն, հավասարակշռություն, հազվադեպ են դառնում հարաբերությունների խզման կամ դավաճանության պատճառ: Իսկ եթե դավաճանում են, ուրեմն, հաստատ, կբռնվեն ու իրենց շատ վատ կզգան:

Կարիճ. Ամենա-ամենասիրեկան

Հենց Կարիճներն են անկողնում լավագույնը: Կարիճ տղամարդկանց հասանելիություն պետք չէ: Ինչքան անհասանելի ու անհասկանալի լինի, այնքան կմեծանա հետաքրքրությունը: Կարիճը երկու բաղկացուցիչ ունի` հոգի ու մարմին: Սովորաբար, նրանք օգտվում են երկրորդից, իսկ հոգուն մուտք ունենալու համար պետք է արժանի լինել դրան: Այս երկու բաղկացուցիչները միշտ կոնֆլիկտ են ստեղծում. հոգին ուզում է հավատարիմ լինել, իսկ մարմինը` ոչ: Կարիճ տղամարդը համարվում է ամենաանհավատարիմ նշանը: Բայց և այնպես, Կարիճներն ամուսնանում են, և եթե դա տեղի է ունենում, նրանք տունը պահպանում են, ինչպես ամրոցը:

Աղեղնավորը Աֆրիկայում էլ է Աղեղնավոր

Անունը շատ համահունչ ու հարմոնիկ է հնչում այն կրողի հետ: Աղեղնավոր տղամարդիկ ամբողջ կյանքում փորձարարություններ են անում, և կարևոր չէ` ինչ կբացահայտի կամ ինչ կստանա արդյունքում, կարևորը ընթացքն է: Նրանք ուզում են փորձել ամեն ինչ: Բայց և այնպես, Աղեղնավորների երկու տեսակ կա. մի տեսակն իր սեքսուալ էներգիան ուղղում է դեպի ստեղծագործական աշխատանքը, ստեղծարարությունը, մյուս տեսակի Աղեղնավորներն էլ դառնում են իրական դոնժուաններ: Այդպիսի Աղեղնավորների համար սերը սպորտ է, խաղ, արկածախնդրություն: Այս Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր չկա, և պետք է բավարարվել եղածով:

Այծեղջյուր. Այ սա իրական կայունություն է

Այծեղջյուրները սիրահարվում են շատ դժվար, բայց շատ խորը: Այծեղջյուրը լավ չի կարողանում արտահայտել իր սերը, նրանք ռոմանտիկ չեն, բայց դա չի խանգարում ստեղծել ամուր հարաբերություններ: Եթե Այծեղջյուրը սիրում է կնոջը, կարելի է միանշանակ վստահ լինել, որ չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի: Այծեղջյուրին պետք չէ նվաճել բաց հագուստով կամ հրաշք դիմահարդարմամբ: Նրանք պահպանողական են և դասական հագուստն ավելի կգնահատեն, քան ծաղրածուի հագուկապը: Այծեղջյուրն ամուսնական կյանքում պրակտիկ է, պահպանող ու աշխատասեր: Այդպիսի վերաբերմունք նա պահանջում է նաև զուգընկերուհուց:

Ջրհոս. Ազատությունը ամեն ինչ է

Ջրհոսները սովոր չեն խնդրել, այնպես որ, առաջին քայլը չեն անի: Արե՛ք առաջին քայլը, և նա կգա ընդառաջ: Ջրհոսները հաճախ միասեր են, այդ պատճառով ամուսնության մեջ հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց զուգընկերուհուն, չեն վերահսկում նրանց ու հաճախ գնում են փոխզիջման: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, Ջրհոսները հաճախ են ամուսնալուծվում: Դա տեղի է ունենում, քանի որ զուգընկերը կարծում է, թե Ջրհոսը ուրիշների համար անում է ավելին, քան իր համար: Ջրհոսը կարող է գնալ, երբ հասկանա, որ իրեն «կապել են տանը»: Միևնույն ժամանակ, նա հետընթացի երկար պլան է գծում, բայց ամեն ինչ ստացվում է շատ արագ, ինչպես ասում են` «հողաթափերով գնում է հացի ու էլ չի վերադառնում»:

Ձուկ. Բարի, փափուկ, երազկոտ ու հասկացող

Սերը Ձուկ տղամարդկանց այցելում է աննկատ ու լուռ, ժամանակի ընթացքում հասունանում է ու զարգանում: Նրանք կարող են կարդալ բանաստեղծություններ, պատուհանի տակ սերենադներ երգել: Բայց, ինչպես գիտենք, մեդալն ունի երկու կողմ: Երկրորդ կողմն այն է, որ բարձրագոչ զգացմունքների, էմոցիաների փոխարեն Ձկները հաճախ բացառապես ընտրում են սեքսուալ հաճույքը: Ամուսնության մեջ Ձուկ տղամարդիկ ամենանվիրվածն են ու հավատարիմը, ընտանիքի համար ամեն ինչ անում են:

Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանՏարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքար