Տուսկը վերստին հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երեք օր առաջ հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել երկիրը եվրոպական հանրակցության կազմում պահպանելու օգտին:
«Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ մնացեք մեզ հետ: Դուք մեզ հարկավոր եք: Միասին մենք հաջողությամբ կդիմագրավենք ապագա մարտահրավերները: Անջատ-անջատ դա անելն ավելի բարդ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում քաղաքական գործչի պաշտոնական հաշվում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



