Եվրամիությունը երկարաձգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է 6 ամսով, բայց անհրաժեշտ է քննարկում, որ եթե լինեն կոնկրետ տեղաշարժեր, հնարավոր դառնա կատարել ընդառաջ քայլ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռուսներն ու ուկրաինացիները կատարեն մինսկյան համաձայնության հետ կապված աշխատանքը»,-ասել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



